ԱՊՀ դիտորդներ. Իշխանությունն ընտրվում է ոչ թե միտինգների, այլ ընտրությունների ժամանակ

ԱՊՀ դիտորդներ. Իշխանությունն ընտրվում է ոչ թե միտինգների, այլ ընտրությունների ժամանակ

PanARMENIAN.Net - «Մենք այստեղ ենք եկել որպես ընկեր ու մեր կարծիքն այդ տեսանկյունից է: Մենք չենք պատրաստվում դրամատիզացնել իրավիճակը», - այսօր ասուլիսի ժամանակ դիտորդական առաքելության արդյունքները հրապարակելուց առաջ ասաց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, նշելով, որ իրենք` 8 երկրի ներկայացուցիչներ, Հայաստան են եկել ու աշխատել հունվարի 24 –ից: Ընտրության օրը այցելել են 1000-ից ավելի ընտրատեղամաս, հանդիպել թեկնածուների նախընտրական շտաբերի ներկայացուցիչների, իրավապահ մարմինների, ԿԸՀ ներկայացուցիչների հետ:

«Օբյեկտիվ գնահատական տալու համար բոլոր հնարավորությունները ստեղծված էին»,- ասաց Սերգեյ Լեբեդևը` նշելով, որ իրենց գնահատման սկզբունքներից մեկը հենց օբյեկտիվությունն է: Մյուսը`թե որքանով է քարոզարշավի, ընտրությունների ընթացքը համապատասխանում սահմանադրությամբ ամրագրված կարգին:

Դիտորդական առաքելության արդյունքները հրապարակելուց առաջ ընդծվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունների դրական ազդեցությունն ու այն, որ այս ընտրություններն ավելի հանգիստ էին, քան 2008-ինն ու դրանից առաջ տեղի ունեցածները:

«Կարևոր փաստ է, որ քարոզարշավի ժամանակ թեկնածուները կոռեկտության սահմաններում էին, հարգում էին իրար, կեղտոտ միջոցների չէին դիմում: Սև PR չկար», - ընդգծեց Սերգեյ Լեբեդևն ու նշեց, որ իրենք, իհարկե, չեն կարող անտեսել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն ու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը:

«Այնուամենայնիվ, երեկ երեկոյան, վերլուծելով տարբեր ընտրատեղամասերից ստացված ահազագերն ու տվյալները, եկել ենք այն եզրակացության, որ խախտումներ եղել են, բայց դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա: Ընտրությունները լեգիտիմ էին, գրագետ կազմակերպված», - ասաց ԱՊՀ գործադիր քարտուղարը:

Նրա հայտարարությանը Ղազախստանի ներկայացուցիչը, որը դիտորդական առաքելությամբ Հայաստանում է եղել նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ավելացրեց, որ կարևոր է հատկապես այն, որ անցած տարի նշված թերություններն արդեն այս ընտրություններին շտկված էին:

Ընտրություններից առաջ սուր քննադատությունը տրամաբանական է, բայց դրանից հետո արդեն կա ընտրված նախագահ: Մյուս թեկնածուները պիտի կարողանան պարտությունը ճանաչել ու մանր միտինգներով չստվերել ընտրություները: Դիտորդական առաքելության Բելառուսի ներկայացուցիչ Նիկոլայ Լոզովիկի կարծիքն է:

«Իշխանությունն ընտրվում է ոչ թե միտինգների, այլ ընտրությունների ժամանակ», - ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---