Վարդան Սեդրակյան. Կանցնի շատ քիչ ժամանակ, և բոլորը կհասկանան` ով ով էր

Վարդան Սեդրակյան. Կանցնի շատ քիչ ժամանակ, և բոլորը կհասկանան`  ով ով էր

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը շնորհակալություն է հայտնում իր բոլոր համակիրներին: Թեկնածուն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամուր մնացեք ձեր հավատքի մեջ:Կանցնի շատ քիչ ժամանակ, և բոլորը կհասկանան, թե ով, ով էր: Ով էր արդար, և ով՝ անարդար: Ով էր ազգի անունից իր անձնական հարցերը լուծում, և ով էր իսկապես պայքարում հանուն արդարության: Ազգը կտա իր գնահատականը և կգա մեր ժամանակը: Կգա այն մարդկանց ժամանակը, ովքեր կարողանում են հանգիստ նայել ճակատագրի աչքերի մեջ: Եվ մենք ի վերջո կկարողանանք Հայաստանում վերահաստատել արդարության օրենքները»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---