Առաջին ինտերակտիվ հայկական հեքիաթը` «Անահիտը», արդեն կարող եք ներբեռնել անվճար

Առաջին ինտերակտիվ հայկական հեքիաթը` «Անահիտը», արդեն կարող եք ներբեռնել անվճար

PanARMENIAN.Net - Գիրք նվիրելու օրվա առթիվ առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի` Ղ.Աղայանի «Անահիտի» հեղինակներն առաջարկում են հավելվածի անվճար տարբերակը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ծրագրավորող Վահրամ Գևորգյանն ասաց.«Անվճար տարբերակում հասանելի են հեքիաթի երեք լեզուներն էլ, նաև մյուս բոլոր ֆունկցիաները: Սահմանափակումն այն է, որ մատի մեկ հպումով հերոսները շարժվում, գործողություն են կատարում միայն առաջին էջում, մյուս էջերում նույնն անելու համար արդեն պետք է վճարել»:

Վահրամ Գևորգյանի խոսքով՝ հավելվածի անվճար տարբերակը ստեղծվել է նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն այն գնելու, կամ պարզապես սովորություն` առհասարակ հավելվածներ գնելու:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---