Կառլեն Մկրտչյանն աչքի է ընկել Կարագանդայի «Շախտյորի» հետ խաղում

Կառլեն Մկրտչյանն աչքի է ընկել Կարագանդայի «Շախտյորի» հետ խաղում

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգը» փետրվարի 19-ին Բելեկում ընթացող հավաքի շրջանակներում երկու ստուգողական խաղ է անցկացրել և երկուսում էլ հաղթել է: Երկրորդ խաղում Դոնեցկի թիմը կարողացել է 2:1 հաշվով առավելության հասնել Կարագանդայի «Շախտյորի» նկատմամբ:

Առաջինը հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Սակայն, 55-րդ րոպեին մրցակցին հաջողվել է հավասարեցնել հաշիվը: Արդեն 82-րդ րոպեին «Մետալուրգի» ֆուտբոլիստները խփել են հաղթական գոլը: Փետրվարի 23-ին Դոնեցկի թիմի մրցակիցը կլիանի Արաս Օզբիլիսի և Մարկոս Պիզելիի թիմը՝ Կրասնոդարի «Կուբանը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---