ՀՅԴ. Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական անգամ շատ վատն էին

ՀՅԴ. Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական անգամ շատ վատն էին

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ներկայացրել է իր գնահատականը անցած նախագահական ընտրություններին.

«Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի և իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության, ազատության ձգտումը: Ժողովրդի ընդվզումը երկրում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական իրական վիճակի և բարոյական մթնոլորտի պատասխանն էր: Պատասխանն էր իշխանության և նրա` վերևից ներքև ներկայացուցիչների ինքնագոհ այն պահվածքի, թե իրենք հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունն ու աջակցությունն ունեն: Ակնհայտ դարձավ, որ ժողովրդի գերակշիռ մասը գործող համակարգը չի ընդունում:

Խորհրդարանական ընտրություններին իշխանության կիրառած վարչական-ֆինանսական անսահմանափակ ռեսուրսին այս անգամ շատ տեղամասերում գումարվեցին նաև համակարգված խախտումները ձայների հաշվարկման ժամանակ: Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական անգամ շատ վատն էին:

Արդյունքների ամփոփումը ապացուցեց մեր այն համոզումը, որ ընտրությունները կանխորոշված են, միջազգային դիտորդների գնահատականը` կանխատեսելի:

Ստեղծված հետընտրական իրավիճակը, հնարավոր զարգացումները հսկայական պատասխանատվություն և դժվար որոշումներ են պարտադրում: Եվ գործող իշխանությանը, և հիմնական մրցակից թեկնածուին, և ընդդիմադիր ուժերին, և հասարակության ակտիվ հատվածին:

Փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսևորած կամքը չպետք է ոտնահարվի»,-ասված է ՀՅԴ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---