Վիկ Դարչինյան. Դոնեյր, արի հանդիպենք և ապացուցիր, որ դու հավ չես

Վիկ Դարչինյան. Դոնեյր, արի հանդիպենք և ապացուցիր, որ դու հավ չես

PanARMENIAN.Net - IBF, WBC, WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը մեկ անգամ ևս կոչ է արել Նոնիտո Դոնեյրին հանդիպել ու ռևանշ անցկացնել:

«Իմ վերջին մենամարտում ես հաղթեցի Լուիս Օրլանդո Դել Վալլեին, նույնպիսի հաղթանակ ես տոնելու եմ Դոնեյրի նկատմամբ: Իմ երկրպագուները աշխարհի տարբեր երկրներից ինձ ասում են. «ե՞րբ ես հանդիպելու Նոնիտոյի հետ»: 2007-ին Նոնիտոյի բախտը բերեց, սակայն 2013-ին նման բան չի լինի»,-Դարչինյանի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

Հայ բռնցքամարտիկն ասել է, որ դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն, նա առաջարկել է Դոնեյրին մենամարտ անցկացնել. «Նա ինձ պատասխանեց, որ արդեն հաղթել է ինձ և կրկին հանդիպելու իմաստ չի տեսնում»:

«Նա վախենում է ինձանից: Արի հանդիպենք, և ապացուցիր, որ դու հավ չես»,-ասել է բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---