Արծրուն Պեպանյան. Եթե Հովհաննիսյանը շարունակի ցույցերը, ուրեմն վտանգավոր մարդ է

Արծրուն Պեպանյան. Եթե Հովհաննիսյանը շարունակի ցույցերը, ուրեմն վտանգավոր մարդ է

PanARMENIAN.Net - Ընդդիմությունը պետք է կարողանա ստեղծել այնպիսի շարժում, որը կկարողանա ջախջախել իշխանությանը: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակի գնալ ցույցերի ճանապարհով, ուրեմն վտանգավոր մարդ է: Նման կարծիք հայտնեց «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պատմական ու ճակատագրական մեծ սխալ գործեցինք Ազատության հրապարակում չգանահարելով ժողովրդին երկրորդ անգամ խոր հուսալքության տարած ընդդիմության առաջնորդներին: Շատերը հարմարավետ տեղավորվել են տրիբունաներում՝ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան գլադիատորիական մարտի կանխավայելումով»,-ասաց բանախոսը`նշելով, որ բազում պետություններ են ավերվել հույսը մարելուց հետո, իսկ քաղաքական այս պայմաններում առաջարկվող տարբերակներն են`իշխանությունների ջախջախում, ընդդիմության ջախջախում, բանակցություն`փոքր հաղթանակներով:

«Կան ուժեր, որոնք կօգտվեն ներկայիս վիճակից, ինչքան երկար տևի փողոցային պայքարը, այնքան նրանք կօգտվեն: Մենք մեր իշխանությանը չենք սիրում, բայց ամեն ինչ անում ենք, որ նախագահը լինի լեգիտիմ»,-հավելեց Պեպանյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---