Գիշերը գնդակոծված սահմանամերձ գյուղերում այս պահին իրավիճակը խաղաղ է. 50-ամյակ են նշում![]() 22 փետրվարի 2013 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան 18։00-ից մինչև կեսգիշեր Ադրբեջանի զինուժը անընդմեջ տարբեր զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սամանամերձ Այգեպար, Մովսես և Ներքին Կարմրաղբյուր գյուղերը։ PanARMENIAN.Net ի թղթակցի զանգի պահին Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ու Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը միասին էին: Վերջինի խոսքով սահմանամերձ գյուղերի գյուղապետերը միշտ էլ միասին են` մեկը մյուսի խնդիրն ամենից լավ են հասկանում: Կրակոցների մասին նշեցին, որ դրանք դադարել են, բայց գիշերը թշնամին գնդակոծել է գյուղերն ու վստահ չեն, որ այս գիշեր նույնը չի կրկնվի: «Խոշոր տրամաչափի զենքերից են կրակում:Տանիքներ, լուսամուտներ են վնասվել: Գյուղացիներից մեկի տանը պայթյուն է եղել», - պատմեց Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ իրենց մոտ վնասվել են տների տանիքներ, պատուհաններ. «Գյուղի վրա «Շիլկայով», «ԴեՇեԿա»-յով, «ԿաՊեՎեՏե»-ով են կրակում»: Մովսեսի գյուղապետն նշեց նաև, որ այս պահին իրավիճակը խաղաղ է, գյուղացիներն էլ հավաքվել համագյուղացիներից մեկի 50-ամյակ են տոնում: «Մի բաժակ բան խմենք, որ գիշերը նորից սկսելու են», - ասաց գյուղապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |