Ր.Հովհաննիսյան. Դուխ ունենք ասելու՝«Շնորհակալություն, առաջին, երկրորդ, երրորդ նախագահ»

Ր.Հովհաննիսյան. Դուխ ունենք ասելու՝«Շնորհակալություն, առաջին, երկրորդ, երրորդ նախագահ»

PanARMENIAN.Net - Սա բարևի հեղափոխությունն է: Բարև, Գյումրի:Ցավի, փլատակների, երկրաշարժերի ու սահմանից վերադարձած զոհված զինորների դարաշրջանն ավարտվում է: Այս խոսքերով դիմեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում հավաքվածներին:

«Սուտ, կեղծ ընտրությունների միջոցով աթոռներում նստածների դարաշրջանն անցնում է: Գալիս է մեր պետության անկախության դարաշրջանը, և ես ձեզ հետ ապրելու եմ, ապրելու եմ, ոչ թե՝ մեռնելու, ու տեսնեմ մեր հաղթանակը: Ձեր աշխատանքը, ձեր կենսաթոշակը, ձեր ապագան պետք է ապահովվի: Ճանաչեք հայ ժողովրդի հաղթանակը», - ասաց նա, հավելելով.

«Մենք ընդդիմադիր ենք, մերժել էնք այս իշխանությունը: Բայց մենք այնքան դուխ ունենք ասելու շնորհակալություն, առաջին, երկրորդ, երրորդ նախագահ, բայց հիմա եկել է նոր Հայաստանի ժամանակը: Ես ձեզ մի բան խոստանում եմ՝ միշտ կգամ այստեղ, միշտ կխոսեմ ձեզ հետ, ճանապարհը կանցնեմ ձեզ հետ, լաց կլինեմ, կխնդամ, բայց ինչ էլ լինի՝ ձեզ հետ եմ անելու, մինչև Հայաստանը դառնա իրական ու ժողովրդավարական երկիր:Մենք զգում ենք մեր ուժը և մեր ուժը նրանում է, որ բոլորս հասկացանք որ սա մեր հայրենիքն է: Չկա կուսակցական դրոշակ, չկա «Ժառանգություն», չկա ՀՅԴ, չկա ՀԱԿ, չկա անգամ ԲՀԿ, ՀՀԿ: Սա կռիվ չէ կուսակցությունների միջև», - իր խոսքում նշեց Հովհաննիսյանը::

Գյումրիում ևս նա հիշեցրեց, որ վաղը՝ ժամը 15:00-ին, «թուղթ ուղարկի քաղաքապետը, թե՝ չէ»՝ հավաքվելու են Ազատության հրապարակում: «Հիմա,ձեզնից վերցնելով դրոշը տանում ենք մեր պայքարը դեպի մայրաքաղաք: Ժողովուրդը պետք է հաղթի», - եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու բոլորը սկսեցին վանկարկել «Հայաստան»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---