Ռաուլ Կաստրոն վերընտրվել է Կուբայի Պետխորհրդի նախագահ

Ռաուլ Կաստրոն վերընտրվել է Կուբայի Պետխորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Ֆիդել Կաստրոյի եղբայր և զինակից Ռաուլ Կաստրոն վերընտրվել է Կուբայի Պետխորհրդի նախագահի պաշտոնում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ազգային վեհաժողովը ընտրել է Պետխորհրդի 31 անդամի, նշանակելով Կաստրոյին նախագահ: Ակնկալվում է, որ նոր 5-ամյա ժամկետը վերջինը կլինի 81-ամյա քաղաքական գործչի համար և Ֆիդել Կաստրոյի եղբայրը այլևս չի առաջադրվի ղեկավար պաշտոնում:

Ավելի ուշ Ռաուլ Կաստրոն հաստատել է այդ տեղեկությունը: Նա հայտարարել է, որ մտադիր է թողնել քաղաքականությունը 2018 թվականին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---