Ի նշան բողոքի. ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ քառօրյա նիստերին

Ի նշան բողոքի. ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ քառօրյա նիստերին

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցի ԱԺ այս քառօրյա նիստերին: Խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է. «Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը։ Հայտարարված արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա նոր մի անպատվություն էր Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների և արժանապատվության ոտնահարում։ Ինչպես և բնական ու սպասելի էր, դրա հասարակական հակազդեցությունը պիտի լիներ համաժողովրդական բողոքի նոր ալիքի բարձրացումը, ինչպես նույն պատճառով դա տեղի էր ունեցել 2003-ի, 2008-ի նույն կերպ կեղծված նախագահական ընտրություններում։

Ահա մի շաբաթից ավելի, բողոքի այդ շարժումը տարածվել է ողջ հանրապետությունով մեկ, և իշխանության կողմից չի նկատվում դրա նկատմամբ ըմբռնողական մոտեցման որևէ նշույլ։ Ժողովուրդն այսօր ունի միայն մեկ օրակարգ՝ վերականգնել Սահմանադրական կարգը երկրում և թույլ չտալ ժողովրդի քվեի և իշխանության հերթական յուրացումը ռեժիմի կողմից: Նման պայմաններում, նաև որպես զորակցություն իր իրավունքների համար ըմբոստացած ժողովրդին, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի ԱԺ այս քառօրյա նիստերին, որտեղ քննարկվում են այդ օրակարգի հետ որևէ աղերս չունեող հարցեր։ Միևնույն ժամանակ, Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությունը կօգտագործի ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը, մասնավորապես հայտարարությունների ժամը, ԱԺ ամբիոնից մեր դիրքորոշումները հնչեցնելու նպատակով»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---