ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրության վերջնական արդյունքները. Դրսում քաղաքացիները վանկարկում են՝ «ամոթ»

ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրության վերջնական արդյունքները. Դրսում քաղաքացիները վանկարկում են՝ «ամոթ»

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքներն ու կազմեց վերջնական արձանագրությունը։

ԿԸՀ–ն հաստատեց, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Վերջնական արդյունքներն են՝ Հրանտ Բագրատյան՝ 31643 ձայն կամ 2.15 տոկոս, Պարույր Հայրիկյան՝ 18096 ձայն կամ 1.26 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 539.693 ձայն, կամ 36.74 տոկոս, Անդրիաս Ղուկասյան՝ 8329 ձայն, կամ 0.57 տոկոս, Արման Մելիքյան՝ 3520 ձայն, կամ 0.26 տոկոս, Սերժ Սարգսյան՝ 861.373 ձայն, կամ 58.64 տոկոս, Վարդան Սեդրակյան՝ 6210 կամ 0.42 տոկոս։

Մինչև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընթերցում էր վերջնական տվյալները, ԿԸՀ շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «ամոթ», «դադարեցրեք»: Այս վանկարկումները լսվում էին նաև ԿԸՀ նիստերի դահլիճում:

6  25.02.13 - Նիստ ԿԸՀ-ում
4  25.02.13 - Բողոքի ակցիա ԿԸՀ-ի դիմաց
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---