Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը Լոս Անջելեսի ցուցահանդեսում լավագույնն է ճանաչվել

Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը Լոս Անջելեսի ցուցահանդեսում լավագույնն է ճանաչվել

PanARMENIAN.Net - Սույն թվականի փետրվարի 22-24-ին` ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը:

Մրցանակը հանձնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:

Հիմնադրամի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացավ աննախադեպ ուշադրության:

Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին տրամադրվեցին տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաև ցուցադրվեցին ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:

Հաշվի առնելով հայկական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև կարևորելով համագործակցային կապերի ընդլայնումը զբոսաշրջային արդյունքների ներկայացման և իրացման տեսանկյունից՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ և զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---