Ր.Հովհաննիսյան. Միակ բանը որ այժմ պետք է անի Ս. Սարգսյանը, ինքնաբացարկ հայտնելն է

Ր.Հովհաննիսյան. Միակ բանը որ այժմ պետք է անի Ս. Սարգսյանը, ինքնաբացարկ հայտնելն է

PanARMENIAN.Net - ԿԸՀ որոշումից և ՀՀ նախագահի ընտրությունների վերջնական ամփոփումից հետո ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին մի բան կարող է անել՝ հայտնել ինքնաբացարկ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ԿԸՀ-ն իր անդամներով պետք է ենթարկվի ՀՀ օրենսդրության համապատասխան ամենախիստ պատասխանատվության: «Ես որպես համազգային և համաժողովրդկան այս շարժման մի մասնիկ, անելու եմ ամեն ինչ, որ ժողովուրդը հուսախափ չլինի, որ հետ չգնանք: Ամեն ինչ կլինի խաղաղ, հետևողական քայլերով, թող որևէ մեկը չխոչընդոտի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ընտրությունների՝ վերջնական արդյունքների ամփոփումից հետո ունեն հինգ օր՝ բողոքարկելու դրանք Սահմանադրական դատարանում: «Դա կքննարկենք: Հայ ժողովուրդը որոշեց փոխել նախագահությունը: Ձեզ մի փոքր ճկուն պահեք և թույլ տվեք: Չեմ բացառում, որ կդիմենք ՍԴ և կտանք նրանց հնարավորթյուն մի վերջին անգամ սահմանադրական իրավունքն իրացնելու, բայց դա կլինի իրենց վերջին որոշումը: Ազատության հրապարակում խորհրդակցելով քաղաքացիների հետ՝ կերտելու ենք անցումային, ժողովրդավարական դատավարություն, մինչև մեր երկրում ունենանք օրինական, սահմանադրական կարգ: Մենք կներկայացնենք այընտրանքային իշխանություն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանին շնորհավորած երկրների նախագահներին, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ ամեն մեկն ունի իր շահը, ինքը հարգում է դրանք, բայց հայ ժողովուրդն էլ ունի իր շահը: «Ով ժամանակից շուտ նշեց այդ հաղթանակը, սխալ արեց: Բոլորին հարգում եմ, բոլորի հետ կունենանք հրաշալի հարաբերություններ, բայց նրանք մեզ պետք է հարգեն»,- նկատեց «Ժառանգության» առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեկ-երկու ամիս առաջ ինքը հավատացել է ՀՀ քաղաքացուն և ՀՀ քաղաքացին էլ հավատացել է իրեն: «Կարևոր է, որ երկու ամիս է անցել, բայց մենք դեռ հավատում ենք: Նայելու ենք դեպի ապագա, սա համազգային շարժում է: Սրանից հետո մեր ժողովրդին երկրորդ կարգի, կանխորոշված, վախի մեջ ապրող, սեփական շահը չգիտակցող կատեգորիայի մեջ չեն դնելու: Սա Րաֆֆիի և Սերժի պայքարը չէ: Հայ մարդն ասաց, որ սա մեր հայրենիքն է և հաղթեց փետրվարի 18-ին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---