ԱԺ-ն քննարկեց պատգամավորների բացակայությունների հարցը կարգավորող օրինագիծը

ԱԺ-ն քննարկեց պատգամավորների բացակայությունների հարցը կարգավորող օրինագիծը

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: Նախագծով առաջարկվում է որոշ չափով սահմանափակել ԱԺ նախագահի լիազորությունները պատգամավորների բացակայությունները հարգելի-անհարգելի ճանաչելու ընթացակարգերում. նա կարող է հարգելի համարել հերթական նստաշրջանի ոչ ավելի, քան 10 օրերի ընթացքում պատգամավորի՝ անձնական պատճառով բացակայությունները:

«Որպեսզի սա չդառնա քաղաքական մեծամասնության կողմից որոշվելիք հարց, նաև գործիք, որն օգտագործվում է ընդդիմության դեմ, մենք առաջարկում ենք հետևյալ լուծումը. Ազգային ժողովի նախագահն իրավունք ունի մինչև 10 օր բացակայությունները ճանաչել հարգելի, բայց եթե դրանից հետո պատգամավորը քվեարկությունների կեսից ավելիին բացակայել է, հարցը մտնում է էթիկայի հանձնաժողով»,-նշեց Դավիթ Հարությունյանը: Ըստ ներկայացված օրինագծի՝ էթիկայի հանձնաժողովը քննում է հարցը և ներկայացնում իր եզրակացությունը՝ արդյոք բացակայությունները հարգելի են, և եթե եզրակացությունը բացասական է լինում, հարցը ներկայացվում է խորհրդարանին:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Իր ելույթում պատգամավոր Գալուստ Սահակյանը մասնավորապես նշեց, որ լրացուցիչ քննարկման խնդիր է, թե որքանով է հարցը էթիկայի հանձնաժողովի հետ առնչվում: Այս կարծիքը պաշտպանելով՝ Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց, որ, ըստ պայմանավորվածության, մինչև խորհրդարանի դահլիճում քննարկվելը հարցը պետք է ավելի նեղ ձևաչափում քննարկվեր: Նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացրեց նաև պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով, սակայն, նշեց, որ իր ուսումնասիրած միջազգային փորձը ցույց է տալիս՝ նման հարցերը քննարկվում են հենց էթիկայի հանձնաժողովում:

Ամփոփիչ ելույթում Դավիթ Հարությունյանը հիմնավորեց, որ խնդիրը էթիկայի հանձնաժողովի լիազորությունների շրջանակում է, իսկ նեղ ձևաչափում քննարկումների վերաբերյալ պայմանավորվածություն լինելու մասին նշեց, որ նման հարց չի քննարկվել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---