Հայաստանը կհամագործակցի մշակույթի ոլորտում Ինդոնեզիայի և Իրաքի հետ

Հայաստանը կհամագործակցի մշակույթի ոլորտում Ինդոնեզիայի և Իրաքի հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ 2012թ. մշակութային կապերն Ինդոնեզիայի հետ ակտիվացել են, ուստի հարկավոր էր դա ամրագրել օրեսնդրորեն:

Նմանատիպ համաձայնագիր է կնքվել նաև Իրաքի հետ, որտեղ համագործակցությունը կվերաբերի պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտում փորձի փոխանակմանը, փառատոների, այդ թվում թատերական, անցկացմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---