Վիկ Դարչինյանը ապրիլին մենամարտ կանցկացնի

Վիկ Դարչինյանը ապրիլին մենամարտ կանցկացնի

PanARMENIAN.Net - IBF, WBC, WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ապրիլի 13-ին կամ էլ ապրիլի վերջին կանցկացնի մենամարտ: Այս մասին բռնցքամարտիկն ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

«Ես փոխել եմ իմ պրոմոութերին, կրկին հիանալի հարաբերություններ ունեմ Գերի Շուի հետ, սակայն իմ ցանկացած մենամարտերն անցկացնելու համար պետք է համագործակցել այլ պրոմոութերների հետ: Երկու հավանական մրցակից կա, ում հետ մենամարտելու եմ ապրիլին, միայն մեկի անունն է դեռ հայտնի, դա մեքսիկացի Խոսե Արմանդո Սանթա-Կրուզն է»,- նշել է Դարչինյանը:

Նրա խոսքով, մենամարտը կկայանա Նյու Յորքում կամ էլ Լոս Անջելեսում: Հիմա նա մարզվում է և պատրաստվում այդ հանդիպմանը Սիդնեյում:

Բայց բռնցքամարտիկը չի հրաժարվել Նոնիտո Դոնեյրին հանդիպելու մտադրությունից: Նա ընդգծել է, որ շարունակվում են նրա հետ բանակցությունները, ինչպես նաև անպայման ցանկանում է ռևանշ անցկացնել Աբներ Մարեսի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---