ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, ՀՅԴ-ն դեռ չի քննարկել հարցը

ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, ՀՅԴ-ն դեռ չի քննարկել հարցը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին գնալու հարցը ՀՅԴ-ն դեռ չի քննարկել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Վստահ եմ, որ մոտ ժամանակներում հստակություն կլինի: Մասնակցելը կախված է ընթացքի գնահատումից: Ճիշտ եմ համարում համախմբված գնալ այդ ընտրություններին: Փորձը ցույց տվեց, որ միասնական ճակատով գնալը ավելի արդյունավետ է»,- ասաց նա:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտնեց, որ իրենք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, սակայն դեռ քննարկումներ են գնում:

Այս ընտրություններին մասնակցելու է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ճեպազրույցների ժամին ասաց, որ թեկնածուի հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հիշեցրեց, որ երեկ ՀՀԿ-ն որոշում է կայացրել, որ Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---