Երևան-Վան առաջին ուղիղ չվերթը կկայանա ապրիլի 3-ին

Երևան-Վան առաջին ուղիղ չվերթը կկայանա ապրիլի 3-ին

PanARMENIAN.Net - Թուրքական կողմի հետ 4-ամյա բանակցությունների արդյունքում Narekavan Tour –ի հիմնադիրներին, որոնց թվում կան նաև թուրքագետներ, վերջապես հաջողվել է պայմանավորվել Երևան-Վան ուղիղ չվերթի գործարկման մասին: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Narekavan Tour-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 3-ին: Չվերթը կիրականացվի թուրքական Borajet ընկերության հետ համատեղ շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերը: Տոմսի նախնական արժեքը կլինի 250 դոլար, թռիչքի տևողությունը՝ 40 րոպե, սակայն առաջին ուղևորների համար 20 տոկոս զեղչեր կսահմանվեն, ուրախացնելու համար առաջին ուղևորներին:

Արմեն Հովհաննիսյանը հավելել է, որ ամեն տարի Արևմտյան Հայաստան այցելելու հարյուրավոր ցանկացողներ են լինում և չվերթի գործարկման հետ նրանց թիվը կավելանա, ավելին, դա դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանի ու Թուրքիայի գործարար կապերի վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---