Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մականախաղի «Այրուձի» թիմին

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մականախաղի «Այրուձի» թիմին

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է մականախաղի «Այրուձի» թիմին, որը փետրվարի 15-17-ը Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Ռոստոմյանը ուրախությամբ փաստել է, որ Հայաստանում վերականգնվում են մականախաղի լավ ավանդույթները: Նրա խոսքով մականախաղն էլ, մյուս խաղային մարզաձևերի նման, նպաստում է սպորտի մասսայականացմանն ուղղված նախարարության որդեգրած քաղաքականության իրագործմանը: «Կրկնակի ուրախալի է, որ մասսայականություն ապահովող մարզաձևը նաև լավ մարզական արդյունքներ է գրանցում: Հաղթանակ և մարզական ձեռքբերումներ գրանցող թե մարզիկ և թե թիմ անպայման արժանանալու է մեր հատուկ ուշադրությանը և աջակցությանը»,-ասել է Ռոստոմյանը:

Նա ավելացրել է, որ «Այրուձի» ելույթը եվրոպական մրցաշարում կոտրել է այն կարծրատիպը, թե հայ մարզիկներն ավելի հաջող են հանդես գալիս մենապայքարային մարզաձևերում. «Դուք ապացուցեցիք հակառակը և մեծ ուրախություն պարգևեցիք մեր մարզասերներին»,- ասել է նախարարը:

Հանդիպման վերջում Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանը նրան է հանձնել թիմին արծաթե մեդալներից մեկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---