Տիգրան Ղարամյանը և Կարեն Գրիգորյանը Քափել լա Գրանդում վաստակել են 5,5 միավոր

Տիգրան Ղարամյանը և Կարեն Գրիգորյանը Քափել լա Գրանդում վաստակել են 5,5 միավոր

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում 7 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր:

Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Սանան Սյուգիրովից (Ռուսաստան), Սերգեյ Ֆեդորչուկից (Ուկրաինա) և Ալեքսեյ Ֆյոդորովից (Բելառուս):

Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Դավիթ Հարությունյանն ունեն 5-ական միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---