Հայաստանում է Վեդիք էկոքաղաքի քաղաքապետը. Նա հայերին մեդիտացիա է սովորեցնելու

Հայաստանում է Վեդիք էկոքաղաքի  քաղաքապետը. Նա հայերին մեդիտացիա է սովորեցնելու

PanARMENIAN.Net - Հայաստան է ժամանել Տրանսցենդենտալ մեդիատացիայի վարպետ, ԱՄՆ Այովա նահանգի Մահարիշի Վեդիք էկոքաղաքի քաղաքապետ Ռոբերտ Գ.Ուինին: Սա նրա երկրորդ այցն է Հայաստան: «Առաջին անգամ Հայաստան եկա 23 տարի առաջ 1989 թվականին: Մարդիկ տխուր դեմքերով գալիս էին մեզ մոտ և ուրախ տուն վերադառնում: Մենք սովորեցնում ենք մարդկանց բարելավվել իրենց կյանքը: Մեդիատացիայի համար միակ անհրաժեշտ պայմանը մարդ էակն է: Մարդ մտածում է, իսկ եթե մենք կարող ենք մտածել, ապա կարող ենք նաև մեդիատացիա իրականացնել»,-նշեց Ուինին այսօր մեդիտացիոյով հետքարքրված մարդկանց հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Գ.Ուինիի` մեդիատացիան սովորում են ընդհամենը 30 վայրկյանում: «Այս 30 վայրկյանից հետո մարդուն միայն մի քանի օր է պետք մեդիատացիայի տեսական գիտելիքներ ձեռք բերելու համար: Երբ մարդ մութ սենյակում է, այն լուսավերելու համար նա պարզապես պետք է վառի լույսը, իսկ մեդիատացիայի ընթացքում մարդ պետք է գտնի իր ներիքն լուսավորությունը»,-հավելեց Գ.Ունինին:

Վարպետի փաստեց նաև, որ Հայասնատում կան տրանսցենդենտալ մեդիատացիայի վարպետներ, ովքեր աշխատում են մարդկանց հետ և օգնում փոխել նրանց կյանքը: Նշենք, որ ԱՄՆ այս քաղաքում (հիմնադրվել է 2001 թվականին) երբեք որևէ հանցագործություն չի եղել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---