Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում նահանջել է 93-րդ տեղը

Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում նահանջել է 93-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նահանջել է 7 հորիզոնականով: Այժմ նա 585 միավորով 93-րդ տեղում է:

Համաշխարհային վարկանիշը գլխավորում է Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 13 280 միավորով, երկրորդը Ռոջեր Ֆեդերերն է (Շվեյցարիա) 9 535 միավորվ, իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակում է Էնդի Մարեյը (Անգլիայ) 8 180 միավորով:

Մարտի 7-17-ը Նալբանդյանը հանդես կգա BNP Paribas Open մրցաշարում, արը տեղի կունենա ամերիկյան Ինդիան-Ուելսում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---