Սելիմի լեռնանցքը փակ է. Կան դժվարանցանելի ճանապարհներ

Սելիմի լեռնանցքը փակ է. Կան դժվարանցանելի ճանապարհներ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Մարալիկ-Լանջիկ, Լոռու մարզի Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---