Ռուբեն Սաֆրաստյան. Ադրբեջանի պահվածքը ոչ թե խավիարային, այլ փողոցային դիվանագիտություն է

Ռուբեն Սաֆրաստյան. Ադրբեջանի պահվածքը ոչ թե խավիարային, այլ փողոցային դիվանագիտություն է

PanARMENIAN.Net - Կահիրեի համալսարանի հայագիտական կենտրոնում համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ավանդի մասին օրերս տեղի ունեցած գիտաժողովը առանց սկանդալների չի անցել: Ադրբեջանցի մի երիտասարդ Կահիրեում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին հարց է ուղղել Խոջալուի դեպքերի մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը պատմելով դեպքը նշեց, որ դեսպանը շատ զուսպ և ճիշտ պատասխան է տվել, որը դուր չի եկել ներկա գտնվող ադրբեջանցիներին, ովքեր սկսել են վիրավորանքներ հնչեցնել հայ ժողովրդի հասցեին:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիները խանգարում են հայագիտական գիտաժողովի ընթացքը: Կահիրեում կայացած նախորդ գիտաժողովի ժամանակ ևս մի ադրբեջանցի հարցի ձևով փորձել է քաղաքականացնել գիտաժողովը, բայց վարողը ադրբեջանցուն հիշեցրել է, որ գիտաժողովը քաղաքական հարցեր քննարկելու տեղ չէ: «Ադրբեջանի այս պահվածքը ոչ թե խավիարային, այլ փողոցային դիվանագիտություն է»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Ասուլիսին ներկա էր նաև Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը, ով անդրադառնալով Խոջալուի դեպքերին, նկատեց, որ դրանց մասին ադրբեջանցիները սկսել են խոսել վերջին մի քանի տարվա ընթացքում: «Ադրբեջանում կեղծում են ոչ միայն դարերի պատմությունը, այլ պատմական այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում և փաստագրված են»,- ասաց Կարեն Խաչատրյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---