Դրվել է Աբու Դաբիում Հայաստանի դեսպանատան հիմնաքարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբրի 1-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը Վ.Օսկանյանի մասնակցությամբ Աբու Դաբիում հանդիսավոր կերպով զետեղեց Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնաքարը, որը գտնվում է մայրաքաղաքի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում: ՀՀ դեսպանության շենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: ԱՄԷ կողմից Հայաստանի դեսպանության համար հողամասը հատկացվել է ՀՀ նախագահի 2002թ. գարնանը Էմիրություններ կատարած այցի ժամանակ: Հայաստանի կառավարությունն իր հերթին տարածք է հատկացրել Երեւանում ԱՄԷ դիվանագիտական ներկայացուցչության համար: Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են նախարար Օսկանյանի հանդիպումները Միացյալ Արաբական էմիրությունների ղեկավարության հետ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---