ՍԴ-ն Ր.Հովհաննիսյանի դիմումը կքննի 10 օրվա ընթացքում. Ա.Աշոտյանը «ճանապարհային քարտեզ» է առաջարկում

ՍԴ-ն Ր.Հովհաննիսյանի դիմումը կքննի 10 օրվա ընթացքում. Ա.Աշոտյանը «ճանապարհային քարտեզ» է առաջարկում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր դիմում է Սահմանադրական Դատարան` վիճարկելու ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները:

Նման քայլը, ըստ ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ողջունելի է` երկրում ընթացող քաղաքական գործընթացները ՀՀ Սահմանադրությանն համահունչ իրականացնելու հրամայականից ելնելով:

«Միաժամանակ ցանկանում եմ կողմերին առաջարկել յուրօրինակ «ճանապարհային քարտեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը: Նա առաջարկում է հետևյալ քայլերը.

«1. Մինչև Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները, քանզի քաղաքական հանրային միջոցառումները կընկլալվեն որպես ճնշում Սահմանադրական Դատարանի վրա:

2. Երկու կողմերի քաղաքական գործիչներին առաջարկել հրապարակային գործունեության մեջ շեշտել բացառապես հարցի իրավական կողմերը, զերծ մնալով ավելորդ հռետորականությունից և քաղաքական մեկնաբանություններից:

3. Հայտարարել, որ Սահմանադրական դատարանի վճիռը, անկախ իր բովանդակությունից, ընդունվում է կողմերի համար որպես վերջնական և իմպերատիվ վերդիկտ: Հակառակ պարագայում գործընթացի հետագա սահմանադրականությունը դրվում է հարցականի տակ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ժամը 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը:

ՍԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կքննի 10 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---