ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցի մտահոգությունները. Ի՞նչ կփոխվեր, եթե նախնական զեկույցում նշվեին դրանք

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցի մտահոգությունները. Ի՞նչ կփոխվեր, եթե նախնական զեկույցում նշվեին դրանք

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրապարակած վերջին միջանկյալ զեկույցում կասկածի տակ է դրվում իշխանության թեկնածուի ստացած քվեները մի քանի հարյուր տեղամասերում, դիտորդները մտահոգություն են հայտնել բարձր մասնակցության ցուցանիշների և Սերժ Սարգսյանի քվեների կապակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա նկատեց, որ նախնական զեկույցում ընտրությունները գնահատվում են լավ, իսկ միջանկյալ և ամփոփիչ զեկույցներում քննադատվում է, արդարությունը վերականգնվում է: Մինչդեռ այդ ընթացքում օտարերկրյա պետությունների ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղում:

«Միջազգային կառույցները սկզբնական շրջանում օգնում են նրանց, որ շնորհավորական ուղերձներ ուղարկեն, իսկ հետագայում որպեսզի փրկեն իրենց դեմքը, միջանկյալ և ամփոփիչ զեկույցներով փորձում են վերականգնել արդարությունը»,- ասաց նա և նկատեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն օգնեց, որպեսզի Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահները Սերժ Սարգսյանին շնորհավորելու հիմքեր ունենան: «Այս անգամ Հայաստանի ժողովուրդը մեծ իմունիտետ ունի զեկույցների, շնորհավորական ուղերձերի նկատմամբ, շատ չի տխրում, շատ չի ոգևորվում»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:

Ասուլիսին ներկա էր ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը, ով նշեց, որ «երևի չմտածենք միջազգային կառույցների դեմքը փրկելու մասին, դրանք ունեն այնքան հեղինակություն և վարկանիշ, որ հաշիվ տան, թե ինչ են անում, ինչ բառեր են օգտագործում այս կամ այն հայտարարությունները տարածելիս»: Արտակ Դավթյանն ասաց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նշած 149 տեղամասերի մեծ մասին նա ուշադրություն է դարձրել, դրանք այն տեղամասերն են, որտեղ առավելագույնը մինչև 300 ընտրողներ են: «Ոչ տրամաբանական կլիներ, որ այդ փոքր ընտրական տեղամասերում ձայների հարաբերակցությունը լիներ այնքան էլաստիկ, որքան մյուսներում»,- հայտարարեց ՀՀԿ պատգամավորը: Արտակ Դավթյանի կարծիքով` դրանք երևի այն համայնքներն են, որտեղ «Ժառանգությունը» չի այցելել, իսկ այդտեղ ամենօրյա շփումներ կան, հազար ու մի կապերով կապված են իրար հետ, և բնական է, որ այդ համայնքը նման վերաբերմունք է արտահայտում թեկնածուի հանդեպ:

Արտակ Դավթյանը մտահոգված չէ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում հնչած գնահատակնների պատճառով, և եթե գումարեն այդ տեղամասերի ձայները և դա հաշվեն հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, միևնույն է պատկերը չէր փոխվելու: Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նշեց, որ եթե այդ տեղամասերում արդյունքները անվավեր ճանաչվեն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթող է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---