ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Երեկ Արարատ քաղաքում անհայտ անձանց մի խումբ հարձակվել է «Օրինաց երկիր» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցչությունների վրա: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, հարձակումն իրագործվել է երկրի գործող նախագահին աջակցող վերոհիշյալ քաղաքական կուսակցությունների գրասենյակների վրա Արտաշատ քաղաքում կայացած ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների` «Հանրապետություն» կուսակցության ղեեկավար Արամ Սարգսյանի եւ «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանի նախընտրական հանրահավաքից հետո: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի հեռուստատեսությունը, հարձակվողները ավերել են նախընտրական շտաբները: Տվյալ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, սակայն առայժմ ձերբակալվածներ չկան:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---