ՀԱԿ-ը դեռ չի քննարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը

ՀԱԿ-ը դեռ չի քննարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը դեռ չի քննարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «ինչ-որ պահի կքննարկեն»:

Ավելացնենք, որ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր Հայ ազգային կոնգրես խմբակցության կողմից չի նշանակվել: Աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Հանրապետական» խմբակցությունների կողմից:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---