Տիգրան Ուրիխանյանի և Էդգար Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Տիգրան Ուրիխանյանի և Էդգար Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նորից հետաձգվել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և բլոգեր Էդգար Բարսեղյանի գործով դատական նիստը: Նիստի հետաձգման պատճառը Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցչի բացակայությունն էր վատառողջ լինելու պատճառով:

Էդգար Բարսեղյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում դատավորը ոչ պաշտոնապես, զուտ մարդկային առումով պարբերաբար իրենց հաշտվելու կոչեր է արել: «Դատավորը որպես մարդ է նման խորհուրդ տալիսմ, ես ասեցի, որ պատրաստ եմ լսել ցանկացած առաջարկ, իրենք էլ ասել, որ պատրաստ են: Ամեն դեպքում չգիտեմ` որքանով է դա իրատեսական»,- ասաց բլոգերը:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը պահանջում է, որ վիրավորանքի միջոցով իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար Էդգար Բարսեղյանը հրապարակային ներողություն խնդրի և որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---