ՄԱԿ. Սիրիայից փախուստի դիմած մարդկանց թիվը հասել է 1 միլիոնի

ՄԱԿ. Սիրիայից փախուստի դիմած մարդկանց թիվը հասել է 1 միլիոնի

PanARMENIAN.Net - Իրենց երկիրը լքած սիրիացիների քանակը հասել է 1 միլիոնի: Նման տվյալներ են բերվում ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ փախստականների կեսից ավելին երեխաներ են:

Մի քանի միլիոն մարդ զուրկ է կացարանից, հազարավոր մարդիկ հեռանում են Սիրիայից ամեն օր:

«Միջազգային հումանիտար օգնության ծավալները կարող են չբավարարել»,-ասել է Գուտերեսը: Նա նշել է, որ իրավիճակը Սիրիայում մոտենում է լայնածավալ աղետի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---