Ադրբեջանը շարունակում է կարևոր հաճախորդ մնալ Ռուսաստանի համար

Ադրբեջանը շարունակում է կարևոր հաճախորդ մնալ Ռուսաստանի համար

PanARMENIAN.Net - Ձեռք բերված տեխնիկայի ու զենքի առաքումները Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ պայմանագրերի հիման վրա ժամանակին են կատարվում: Այդ մասին «ԱՊԱ»-ին են հայտնել «Ռոսօբորոնէքսպորտում»:

Նշվում է, որ ԱՊՀ տարածքում Ադրբեջանը շարունակում է կարևոր հաճախորդ մնալ «Ռոսօբորոնէքսպորտի» համար: Ընկերությունում ասել են, որ Ադրբեջանի նյութական հնարավորությունները թույլ են տալիս արդիական զենք ու զինամթերք գնել: «Վերջին տարիներին Ռուսաստանն ու Ադրբեջանը մի քանի կարևոր պայմանագրեր են կնքել այդ ոլորտում»:

Ընկերությունը նաև անհիմն է անվանել տարածվող հաղորդագրություններն այն մասին, թե ՌԴ ղեկավարությունն արգելել է С-300 համալիրներ վաճառել Ադրբեջանին՝ նշելով, որ համալիրն արդեն Բաքվում է:

Երկու երկրների միջև չկան խնդիրներ պայմանագրերի կատարման հետ կապված, ասել են ընկերությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---