Լատվիան պատրաստ է կիսել Հայաստանի հետ եվրաինտեգրման իր փորձը

PanARMENIAN.Net - «ԵՄ-ին անդամակցել ձգտող երկրները պետք է կիսեն այն արժեքների եւ սկզբունքների ըմբռնումը, որոնց վրա հիմնված է Միությունը»,-հայտարարել է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան` մեկնաբանելով ԵՄ-Թուրքիա բանակցությունների ընթացքում հայ-թուրքական սահմանի վերաբացման եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերի քննարկման հեռանկարը: «ԵՄ անդամակցության թեկնածուներին պետք է միավորի պատմության միանման ընկալումը, եւ նրանք պետք է կառուցողական հարաբերություններ զարգացնեն իրենց հարեւանների հետ», - հայտարարել է Լատվիայի նախագահը` Երեւան կատարելիք իր այցի նախաշեմին: «Հայկական պետությունը հստակ ընտրություն է կատարել եվրոպական արժեքների օգտին»,-նշել է Վայրա Վիկե-Ֆրեյբերգան: «Այս տարի սպասվում է Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Հայաստանի եւ ԵՄ միջեւ Գործողությունների ծրագրի հաստատումը: Մենք շահագրգռված ենք համագործակցել այդ ծրագրի իրագործման հարցում` Հայաստանին փոխանցելով ԵՄ-ին ինտեգրվելու մեր փորձը», - ավելացրել է նա: Մեկնաբանելով Լատվիայի հնարավոր աջակցությունը Հայաստանին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու գործում, Լատվիայի նախագահն ասել է.«Կան որոշակի չափանիշներ, որոնց անհրաժեշտ է համապատասխանել` ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու համար: Զորքերի փոխհամատեղելիությունն այդպիսի չափանիշներից մեկն է, եւ դրան հասնելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ: Լատվիան արժեքավոր փորձ է ձեռք բերել եւ պատրաստ է կիսվել դրանով, ինչպես նաեւ առաջարկել մեր ռազմական մասնագետների խորհրդատվությունը», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---