«Հայաստան» հիմնադրամը համայնքային կենտրոն է կառուցում Բավրա գյուղում

«Հայաստան» հիմնադրամը համայնքային կենտրոն է կառուցում Բավրա գյուղում

PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամը համայնքային կենտրոն է կառուցում Շիրակի մարզի Բավրա գյուղում : Ֆինանսավորում է շինարարությունը Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի բարերար Նշան Դեվեջյանը :

Կենտրոնի երկհարկանի շենքում կտեղակայվեն գյուղապետարանը, հանդիսությունների սրահը, գրադարանը և համակարգչային սենյակը: Կառուցվել է շենքի հիմքը, կանգնեցվել են առաջին հարկի երկաթբետոնե սյուները: Եղանակային պայմանները բարելավելուն պես աշխատանքները կվերսկսվեն:

Վրաստանին սահմանակից այս գյուղն ունի 570 բնակիչ: Հիմնական զբաղմունքն այստեղ անասնապահությունն է:

Նշենք, որ Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում հավաքագրված միջոցներն այս տարի գլխավորապես ուղղվում են համայնքային կենտրոնների կառուցմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---