Երեւանը ակտիվորեն կաշխատի ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության հարցում

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն կարող է կարեւոր դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում եւ ներառել տարածաշրջանի երկրները խաղաղ երկխոսության մեջ, որը համընկնում է Հայաստանի ջանքերի եւ ցանկությունների հետ: Այս հարցը կարելի է դիտարկել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի` (IPAP) համատեքստում»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով Երեւանում ընթացող ՀՀ ԱԺ եւ ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» սեմինարին: Ինչպես նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, պաշտոնական Երեւանի առջեւ կա երեք նպատակ` ՆԱՏՕ-ի հետ երկխոսության ինստիտուցիոնալիզացիան մի շարք հարցերի շուրջ, ԶՈՒ բարեփոխումները զինված ուժերի հանդեպ քաղաքացիական վերահսկողության սկզբունքի կիրառմամբ, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՀԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող խաղաղապահ առաքելություններին: Այդ նպատակներին կարելի է հասնել ՆԱՏՕ-ի աջակցությամբ, ավելացրել է Վ.Օսկանյանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին Անկարա-ԵՄ բանակցությունների մեկնարկի համատեքստում` Վ.Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանը հուսով է, որ Թուրքիան կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Թուրքիան չի համապատասխանում այդ սպասումներին եւ չհավասարակշռված մոտեցում ունի տարածաշրջանի երիրների համդեպ»: «Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում տարածաշրջանային անվտանգության հարցերին: Մենք ակտիվորեն կաշխատենք այս հարցում ՆԱՏՕ-ի հետ, քանի որ կա անվտանգության բազմաբնույթ համակարգի անհրաժեշտություն, ինչը ռազմավարական խնդիր է»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ նրա, այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ՀՀ տարածքում տեղակայված են ռուսական ռազմակայաններ, չի խանգարում պաշտոնական Երեւանին ակտիվորեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---