ՆԱՏՕ-ի ԽՎ ղեկավար.Հարավկովկասյան երկրները ընթանում են ճիշտ ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ակտիվացրել են համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ ընթանում են ճիշտ ուղղությամբ: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում ընթացող ՀՀ ԱԺ եւ ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» սեմինարին, հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Սայմոն Լանը: «Նման սեմինարները հանդիսանում են ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասի երկրների համագործակցության ինդիկատորները, ինչպես նաեւ կարեւոր քայլ են այդ տարածաշրջանի խնդիրներին ծանոթանալու եւ դրանք լուծելու ճանապարհին»,-նշել է նա: Իր հերթին, հանդես գալով սեմինարին, ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հույս է հայտնել, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության (IPAP) ծրագիրը ուժի մեջ կմտնի 2006 թվականի սկզբին: Ըստ նրա, Հայաստանն այդ հարցում ետ է մնում հարեւան երկրներից, քանի որ Վրաստանում IPAP-ը գործում է ընթացիրկ տարվա սկզբից, իսկ Ադրբեջանում` մայիսից: Սակայն, ավելացրել է Մկրտչյանը, Հայաստանը առավել հետեւողական է իր պարտավորությունների կատարման հարցում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտոնական Երեւանը ստանձնել է միայն այնպիսի պարտավորություններ, որոնք կարող է կատարել: ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանի խոսքերով, ի տարբերություն Հայաստանի, Բաքուն եւ Թբիլիսին ստանձնել են պարտավորություններ, որոնք իրենց ուժերից վեր են:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---