Ռ.Քոչարյանը եւ Գ.Լենմարկերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Գ.Լենմարկերի Լեռնային Ղարաբաղին նվիրված զեկույցի վերաբերյալ: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի խնդրանքով, Ռոբերտ Քոչարյանը պարզաբանումներ է տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Հայաստանի նախագահն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ-ի հետ ընդլայնվող համագործակցությանը` այդ համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական գործակցությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---