Հոկտեմբերի 9-11 տեղի կունենա ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնական այցը Ավստրալիա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԷՍԿՕ-ի 33-րդ Գլխավոր կոնֆերանսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը նախատեսվում է Վ.Օսկանյանի ելույթը Գլխավոր կոնֆերանսին: Հոկտեմբերի 9-11-ը նախարարը պաշտոնական այցով գտնվելու է Ավստրալիայում: Սիդնեյում եւ Կանբերայում նախատեսված են նախարարի հանդիպումները Ավստրալիայի ԱԳ նախարարի, կառավարության անդամների, խորհրդարանականների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 12-ին նախարար Օսկանյանը աշխատանքային այց է կատարելու Ինդոնեզիա, իսկ հոկտեմբերի 13-ին` Սինգապուր: Վ. Օսկանյանը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 14-ին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---