Այսօր աշխատանքային այոցվ Երեւան է ժամանում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի մայրաքաղաքի 2787-ամյակի տոնակատարության կապակցությամբ աշխատանքային այցով Երեւան է ժամանում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այցի ընթացքում Լուժկովը կմասնակցի Մոսկվայի մշակույթի, գիտության եւ բիզնեսի տան հիմնաքարի տեղադրման արարողությանը: Մոսկվայի տունը կկառուցվի Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ 3,5 քառակուսի մետր մակերեսով տարածքի վրա: Շուրջ 7 մլն արժողությամբ նախագիծը ֆինանսավորում է ռուսական կողմը: Մոսկվայի քաղաքապետը նաեւ կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Երեկոյան Արամ Խաչատուրյանի անվան ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում տեղի կունենա ռուս կատարողների գալա-համերգը` Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում, որին կմասնակցեն Յու.Լուժկովը եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Այսօր եւետ ուշ երեկոյան Յու.Լուժկովը կվերադառնա Մոսկվա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---