Հայաստանի եվ Լատվիայի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր 7 հոկտեմբերի 2005 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ հարցերի շուրջ: Երկրների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել հայ-լատվիական բանակցություններն` ընդլայնված կազմով, որոնց ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի համար ուսանելի կարող է լինել հիպոթեքային շուկայի զարգացման, գյուղատնտեսությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, ապահովագրության, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների Լատվիայի փորձը: Երկկողմ բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն, ստորագրվել են նաեւ համաձայնագրեր երկու երկրների կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային հարցերում փոխադարձ օնության մասին: Ստորագրվել է նաեւ միջգերատեսչական փաստաթուղթ մշակույթի բնագավառում համագործակցության մասին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |