ՆԱՏՕ-ն մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության էսկալացիան կանխելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանը էական առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ոլորտում: Այդ մասին Երեւանում հոկտեմբերի 6-ին բացված Հայաստանի Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռուզ Ռոթ» քառօրյա սեմինարի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի երկրներում Դաշինքի կապի սպա Ռոմուալդաս Ռաժկուսը` «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով: Նա հիշեցրել է, որ Հարավային Կովկասը հայտարարվել է Դաշինքի գերակայության գոտի, որի ապացույցն է անհատական գործընկերության ծրագրի (IPAP) իրականացումը տարածաշրջանի երկրներում: Նրա խոսքերով, 2005 թվականի աշնանը տեղի կունենա անհատական գործընկերության ծրագրերի քննարկումը, իսկ մինչեւ տարեվերջ կավարտվի ծրագրերի մշակման գործընթացը: ՆԱՏՕ-ի սպան նկատել է, որ Դաշինքի համագործակցության մակարդակը կախված է տարածաշրջանի երկրների ներքին գործընթացներից: Նա ընդգծել է, որ IPAP ծրագիրը ենթադրում է գործընկերների Զինված ուժերի համապատասխանեցում ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչպես տեխնիկական, այնպես էլ` կառուցվածքային առումով: Ի պատասխան ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Վիկտոր Օզերովը կարծիք հայտնեց, որ ստիպելով գործընկերներին համապատասխանեցնել ռազմատեխնիկական բազան ՆԱՏՕ-ի պահանջներին, «կարծես արհեստականորեն դրդում է նրանց վերազինման եւ մեծ ծախսերի` ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զենք գնելու համար»: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Ռաժկուսը նկատել է, որ ՆԱՏՕ-ն չունի գերակա մանդատ խնդրի կարգավորման համար, սակայն, կազմակերպությունը մեծ ջանքեր է գործադրում հակամարտության էսկալացիան կանխելու եւ ռազմական գործողությունները վերականգնելու համար: Ռաժկուսը տեղեկացրել է նաեւ, որ ՆԱՏՕ-ն մտադիր է գիտատեխնիկական կենտրոն բացել Հայաստանում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---