Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ գործընկերային համագործակցության խորացման հարցում 7 հոկտեմբերի 2005 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավաթի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նշելով հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք հիմնված են երկու ժողովրդների միջեւ բարեկամության դարավոր ավանդույթների վրա, կողմերը արտահայտվել են փոխշահավետ համագործակցության շարունակման եւ զարգացման օգտին: Ա.Մարգարյանը բարձր է գնահատել Հնդկաստանի կառավարության գործունեությունն` ուղղված խաղաղության եւ կայունության պահպանմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ամեն տարի համաշխարհային շուկայում իր շոշափելի ցուցանիշները ամրապնդող Հնդկաստանի հետ գործընկերային համագործակցության հարցում: Նրա խոսքերով, Հայաստանը Հարավային Կովկասում կարող է հենակետ դառնալ Եվրոպայի ուղղությամբ Հնդկաստանի տնտեսական զարգացման համար, ինչպես եւ եղել է պատմության ընթացքում: Այդ համատեքստում Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է տրանսպորտային հեռանկարի հարցում, մասնավորապես, Հյուսիս-Հարավ միջանցքի, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումների համար «ազատ առեւտրի» ռեժիմ սահմանելու հարցում: Կողմերը կարեւորել են հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը առեւտրա-տնտեսական գործակցության զարգացման եւ գործարար կապերի ստեղծման հարցում: Հայաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը Հայաստանին 5 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու համար` ուղղված գյուղատնտեսության ոլորտում երկկողմ նախագծերի իրականացմանը եւ հայ մասնագետներին ITEC ծրագրի շրջանակներում վերաորակավորմանը մասնակցելու հնարավորությանը: Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում Հայաստանի եւ Հնդկաստանի համագործակցության արդյունքներով, Ա.Մարգարյանը ընդգծել է «Դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին» պայմանագրի շուրջ քննարկումները արագացնելու կարեւորությունը` հաշվի առնելով երկու երկրների միջեւ ուսանողների փոխանակման ծավալները: Հնդկաստանի փոխնախագահը հրավիրեց Ա.Մարգարյանին այցելել Հնդկաստան հարմար ժամանակահատվածում: Նշենք, որ մինչ հանդիպումը, Հայաստանի փոխարտոգրծնախարար Գեղամ Ղարիբջանյանը եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրան հռչակագիր են ստորագրել «Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցութայն մասին» պայմանագրի վերաբերյալ վավերացման գրությունների փոխանակման մասին: Բհարիոն Սինգհ Շեխավաթը Ա.Մարգարյանին փոխանցեց մի փաստաթուղթ, որը վերաբերվում էր Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրած 300 տրակտորներից 60-ի առաքմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |