Հայ և չեխ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հայ և չեխ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին` ՀՀ ԱԳՆ-ում, Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան:

Հայ և չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարևորվեց հայ-չեխական քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Մարտի 12-ին չեխական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ներկայացրեց ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացը, Հայաստանի ակնկալիքները ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից: ԱԳ նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---