ԿԸՀ նախագահ. Եթե 15 էջանոց որոշում ես վիճարկում, պետք է գոնե 10 էջը պատճառաբանություններ լինեն

ԿԸՀ նախագահ. Եթե 15 էջանոց որոշում ես վիճարկում, պետք է գոնե 10 էջը պատճառաբանություններ լինեն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումում չորս-հինգ էջը ընդհանուր բնույթի դատողություններ են, թե ինչ է տեղի ունեցել, այնուհետ տառացիորեն Ընտրական օրենսգրքի կամ Սահմանադրության հոդվածներն են արտագրված: Այս մասին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը:

«Այն որոշումը, որը վիճարկվում է, ունի տասնհինգ էջ ծավալ: Նշանակում է՝ եթե տասնհինգ էջանոց որոշում ես վիճարկում, պետք է գոնե մի 10 էջանոց պատճառաբանություններ լինեն»,- ասաց նա: Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ դիմումում այս կամ այն օրենքից մեջբերում անելիս պետք է հիմնավորել և ներկայացնել պատճառահետևանքային կապը:

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած աղյուսակներին, նա ասաց, որ դիմող կողմի ներկայացրած աղյուսակենրը վկայում են, որ ԿԸՀ-ն աշխատել է բացարձակ թափանցիկ և հրապարակել է բոլոր տեղեկությունները. «Իսկ այժմ, ընդամենը, այդ տեղեկությունների վրա խիստ կամայական ենթադրություններ են արվում»: Տիգրան Մուկուչյանը շեշետեց, որ թվերի վերաբերյալ դատողությունների համար պետք է լինեն փաստարկված հիմքեր, «որոնց մինչ այս պահը դատարանում չենք հանդիպել»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---