Իրանը պատրաստվում է դատի տալ «Արգո» գործողության» հեղինակներին

Իրանը պատրաստվում է դատի տալ «Արգո» գործողության» հեղինակներին

PanARMENIAN.Net - Իրանական իշխանությունները մտադիր են դատի տալ օսկարակիր «Արգո» գործողությունը» ֆիլմի հեղինակներին, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Fox News-ին: Թեհրանում կարծում են, որ իրենց երկիրը ֆիլմում «անիրատեսական» է ներկայացված:

Ենթադրվում է, որ հայցվորի շահերը կպաշտպանի ֆրանսիացի փաստաբան Իզաբել Կուտան-Փեյրը, ով արդեն քննարկում է դատական հայցի մանրամասները իշխանությունների հետ:Դատական հայց ներկայացնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է, երբմի խումբիրանցի պաշտոնյաներ ու կինոքննադատներ Թեհրանում փակ ցուցադրության ժամանակդիտել են ֆիլմը: Թե ով կպաշտպանի պատասխանող կողմի շահերը դեռևս չի նշվում:

Փետրվարին իրանական իշխանությունները քննադատել էին Բեն Աֆլեկի «Արգո» գործողությունը» ֆիլմը՝ անվանելով այն Իրանի դեմ ուղղված ամերիկյան քարոզչություն: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է 1979թ. Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխության հետևանքների մասին, երբ իրանցի ակտիվիստների կողմից գրաված ԱՄՆ դեսպանատնից վեց աշխատող կարողացան դիմել փախուստի:

Հունվարին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իրանում պատրաստվում են «Արգոյին» պատասխան-ֆիլմ նկարահանել, որը պետք է կոչվի «Գլխավոր շտաբ» (The General Staff), իսկ կնկարահանի այն իրանցի ռեժիսոր Ատաոլլա Սալմանյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---