Չեխիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել Դանիայի և Հայաստանի հետ խաղերի թիմի կազմը

Չեխիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել Դանիայի և Հայաստանի հետ խաղերի թիմի կազմը

PanARMENIAN.Net - Չեխիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Միխալ Բիլեկը հրապարակել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի 2 խաղերում թիմի կազմը: Մարտի 22-ին Չեխիան կխաղա Դանիայի հետ, իսկ մարտի 26-ին Երևանում կհանդիպի Հայաստանի հետ:

Հավաքական են հրավիրվել դարպասապահներ Պետր Չեխը, Յան Լաշտուվկան, Տոմաշ Վացլիկը, պաշտպաններ Միխալ Կադլեցը, Մարտին Լատկան, Տեոդոր Գեբրե Սելասիեն, Դավիթ Լիմբերսկին, Ֆրանտիշեկ Ռայտորալը, Մարեկ Սուխին ու Տոմաշ Սիվոմը:

Հրավիրվել են նաև կիսապաշտպաններ Վլադիմիր Դարիդան, Դենիել Կոլարժը, Լադիսալավ Կրեկչին, Բորժեկ Դոչկալը, Տոմաշ Հյուբշմանը, Տոմաշ Ռոսիցկին, Պետրո Յիրաչեկն ու Յարոսլավ Պլաշիլը, իսկ հարձակվողներից՝ Դավիթ Լաֆատան, Ստանիսլավ Տեցլը, Տոմաշ Պեկգարտը և Մատեյ Վիդրուն:

B խմբում Չեխիան 5 միավորով 3-րդ տեղում է, Հայաստանը 3 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Դանիան նախավերջին՝ 5-րդ տեղում է 2 միավորով: Խմբի առաջատարն Իտալիան է 10 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---