Կարպին. Եթե Յուրա Մովսիսյանն ամեն խաղում երեք գոլ խփի, թոփ խաղացող կդառնա

Կարպին. Եթե Յուրա Մովսիսյանն ամեն խաղում երեք գոլ խփի, թոփ խաղացող կդառնա

PanARMENIAN.Net - «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոստովանել է, որ, իհարկե, հաղթանակը «Թերեկի» հանդեպ հաճելի է և Յուրա Մովսիսյանը կեցցե, սակայն դեռ միայն մեկ խաղ է կայացել:

«Որքան շատ բարձրացնեն, այնքան ցավոտ կլինի անկումը: Դե, հաղթեցինք ու մոռացանք: Թիմը պետք է հանգիստ վերաբերվի խաղին, արդյունքին: Դեռ ոչ հաղթել ենք, ոչ էլ պարտվել: Դա ուղղակի գարնանային մրցաշրջանի մեկ խաղ է: Հիացմունք չպետք է լինի»,-Կարպինի խոսքն է մեջբերում «Սովետսկի սպորտը»:

«Սպարտակի» մարզիչը ասել է, թե այնպիսի վերաբերմունք է, կարծես հայ ֆուտբոլիստը դարձել է աշխարհի լավագույն խաղացողը: Նա նշել է, որ խոսել է Մովսիսյանի հետ. «Վաղը, Աստված չտա, որքան արագ բարձրացրին, այնքան արագ էլ ոտնակոխ կանեն: Ւսկ եթե ինչ-որ մեկը չի հասկանում, ապա կա խիստ ուսուցիչ՝ մրցակցությունը»:

Կարպինն ասել է, որ եթե Յուրա Մովսիսյանը ամեն խաղում երեք գոլ խփի, թոփ խաղացող կդառնա, իսկ եթե ոչ՝ քննադատություն կսկսվի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---