Մեկնարկել է Մ-19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է Մ-19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկել է մինչև 19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:

Ելույթ են ունենում չորս թիմեր: Առանձին թիմով հանդես է գալիս Հայաստանի ուսանողական հավաքականը: Ուժերը կչափեն նաև հանդբոլի մասնագիտացված դպրոցի, Վանաձորի և Արցախի ներկայացուցիչները:

Առաջնությունը կավարտվի մարտի 15-ին, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---