«Արմավիան» Բեյրութի օդանավակայանից հատուցում կպահանջի թռիչքի հետաձգման համար

«Արմավիան» Բեյրութի օդանավակայանից հատուցում կպահանջի թռիչքի հետաձգման համար

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության Երևան-Բեյրութ գիշերը նախատեսված չվերթը մինչ այս պահը չի իրականացվել: Ուղևորների մի մասը ստիպված գիշերել է «Զվարթնոց» օդանավակայանում, մի մասը տուն է վերադարձել: Նրանք թռիչքի հետաձգման մասին իմացել են գրանցման ավարտից հետո:

«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան PanARMENIANNet-ի թղթակցին ասաց, որ Բեյրութի օդանավակայանը ապօրինաբար չի ընդունել ավիաընկերության ինքնաթիռը՝ պատճառաբանելով նրա տեխնիկական անսարքությունը: «Մեր ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի, այդ տեղեկությունները սուտ են: Այս պահին այդ հարցով զբաղվում է Քաղավիացիայի գլխավոր վարչությունը»,-ասել է նա:

Նանա Ավետիսովան նաև հավելեց, որ «Արմավիան» հուսով է, որ բոլոր խնդիրներն արագ կլուծվեն և ուղևորները կկարողանան թռչել Բեյրութ, չվերթը նախատեսված է 16:30-ին: «Մենք մտադիր ենք հատուցում պահանջել Բեյրութից»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---